Մեծ Թաղլար. արհեստագործների գյուղը՝ «Մետաքսի ճանապարհին»
0
Ասում եմ՝ պաշտոնապես համայնքի անունը Մեծ Թաղեր է: Պատասխանում է՝ հիմարություն է դա, մի երկու «խելոք», առանց հասկանալու բառի ստուգաբանությունը, աղավաղել են այն: Հետո բացատրում է, որ իրականում Թաղլարի «լար»-ը ոչ թե թուրքական հոգնակին է՝ «ներ»-ը, այլ հայերեն լար բառն է. գյուղը կազմավորվել է աղբյուրների շուրջ ձեւավորված թաղերից, որոնք իրար կապվել են կամուրջներով՝ դառնալով կարծես մի լարի վրա շարված թաղեր՝ Թաղալար-Թաղլար…