ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

Հայաստանն ու Իրանը պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

0
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ից 17-ը աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում:


Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:


«Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն»:


«Պատվիրակությանն ընդունել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր», - մասնավորապես ասված է ՊՆ հաղորդագրությունում: