ԵՎՐՈ-2016. Ինքնագոլ, գեղեցիկ հաղթանակ ու չիրացրած 11-մետրանոց
Օրվա գլխավոր դիմակայությունն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Թիմերից ոչ մեկին էլ չի հաջողվել բացի խաղի հաշիվը: Թեեւ ավելի շատ հնարավորություններ ունեցել են պորտուգալացիները, սակայն Ռոնալդուն ու թիմակիցներն առայժմ Եվրոպայի առաջնությունում ընթանում են առանց հաղթանակի՝ 2 խաղում վաստակելով 2 միավոր:
Ի դեպ Ռոնալդուի համար այդ հանդիպումը 128-րդն էր, այդ ցուցանիշով նա գերազանցել է հայտնի Լուիշ Ֆիգուին: Իսկ ահա նշանակված 11-մետրանոցը Ոսկե գնդակի այս տարվա հաղթողին իրացնել չի հաջողվել:
Իսլանդիա-Հունգարիա հանդիպումն էլ է ավարտվել խաղաղ ելքով, սակայն իսլանդացիների գոլերի, այդ թվում ինքնագոլի արդյունքում խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
ԵՎՐՈ-2016-ում առաջին հաղթանակն է տարել Բելգիան: E խմբում բելգիացիները 3 անպատասխան գնդակ են ուղարկել Իռլանդիայի դարպասն ու բարձրացել 2-րդ հորիզոնական:
