ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

Զինված հարձակում Օրլանդոյի գիշերային ակումբում․ զոհվել է 50 մարդ

0
Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում զինված տղամարդը այս գիշեր ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 50 մարդու, վիրավորել՝ 53-ին և պատանդ վերցրել մյուսներին:


Ոստիկանությունը «Պուլս» ակումբ է մուտք գործել կրակոցներից մոտ երեք ժամ անց և սպանել պատանդներ վերցրած զինյալին: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում են որակել:


Հարձակումն իրականացրել է Օմար Մաթինը, ով աֆղանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացի է:


«Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում ՀԴԲ գործակալ Ռոնալդ Հոփերն ասել է, որ Օմար Մաթին կարծես թե «արմատական իսլամիստական գաղափարախոսության հակումներ է ունեցել»: