ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

«Իսլամական պետությունը» հակահարված է հասցնում լիբիական ուժերին Սիրտեում

0
Լիբիայի կառավարական ուժերը հունիսի 12-ին մարտեր են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամրակետ Սիրտե քաղաքը գրավելու համար:


ԻՊ-ը ծովափնյա քաղաքը գրավել է 2015 թվականին և այն վերածել Հյուսիսային Աֆրիկայում իր վարած գործողությունների կենտրոնակայանի:


Փորձելով կանխել կառավարական ուժերի առաջխաղացումը՝ «Իսլամական պետության» զինյալները երեք ահաբեկչական հարձակում են իրականացրել, որոնց հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել:


Հունիսի 11-ին լիբիական ուժերը հայտարարել էին, որ իրենց հաջողվել է գրավել Սիրտեի նավահանգիստը: 


Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրտեն «Իսլամական պետության» ամենակարևոր հենակետն է Աֆրիկայի հյուսիսում: