ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

«Տաշիր»-ը մտադիր է ՌԴ-ում հանրախանութների սեփական ցանց հիմնել

0

«Տաշիր» խումբը մինչեւ այս տարվա վերջ հնարավոր է՝ Ռուսաստանում հինգ նոր հանրախանութ բացի՝ սեփական Take Away բրենդի ներքո:

Ինչպես հայտնում է Кommersant.ru-ն, նախագծի արժեքը գնահատվում է $7,5 մլն: Խանութները տեղակայվելու են ներկայում կառուցվող ТПС Недвижимость ընկերության առեւտրի կենտրոններում եւ Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող Известия համալիրում:

«Տաշիր»-ի ներկայացուցիչը Кommersant.ru-ի հետ զրույցում հաստատել է լուրը, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել մասնավոր դեվելոփերները՝ Մոսկվայից եւ Մերձմոսկվայից: