ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

ԵՄ-ն չպետք է կուրորեն վստահի Էրդողանին, ասել է Սարգսյանը

0

Ինչպես հաղորդում է Deutsche Welle –ն, Սերժ Սարգսյանն այս մասին ասել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահը նշել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում նախատեսված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությունը պետք չէ կապել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ փախստականների հարցով համաձայնության հնարավոր տապալման հետ:

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ «այդ համաձայնությունը (փախստականների մասին-խմբ) շատ փխրուն հիմքերի վրա է, իսկ Թուրքիայի նման գործընկերոջ հետ այն բարդ կլինի իրագործել երկարաժամկետ հեռանկարում»:

«Միանգամայն հստակ է, որ փախստականների հարցով համաձայնության հնարավոր անհաջողությունը որեւէ ընդհանուր բան չունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն վստահել Թուրքիային, Սարգսյանը պատասխանել է, որ չի կարող խոսել ԵՄ-ի անունից, բայց կարող է սեփական փորձից ասել՝ «ո՛չ, մենք չենք վստահում Էրդողանին»:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հենց Էրդողանն էր Թուրքիայի խորհրդարանում արգելափակել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: