ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն բնակարաններ

0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել սահմանին զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների կարիքները և, անհրաժեշտության դեպքում՝ նրանց տրամադրել բնակարաններ:


Նման պահանջով, հիշեցնենք, քաղաքապետին դիմել էր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը:


«Կարճ ժամանակահատվածում արդեն համապատասխան ծառայությունները կներկայացնեն այն զոհվածների ընտանիքները, որոնք վարձով են բնակվում Երևան քաղաքում, որպեսզի մեր կողմից բնակարաններ տրամադրվեն, և մենք այդ առաջարկությամբ հանդես կգանք», - ավագանու այսօրվա նիստում հայտարարեց Տարոն Մարգարյանը:


Նա հավելեց, որ քաղաքապետարանը մշակութային միջոցներից գումարներ կուղղի՝ զոհված ու վիրավորված զինծառայողների երևանաբնակ ընտանիքներին սոցիալական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: