Շառլ Ազնավուրն այցելել է Թումո
Նա շրջել է կենտրոնով, այցելել նկարչության եւ երաժշտության դասընթացները, շփվել է թումոցիների հետ:
Նրան դուր են եկել Թումոյի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը եւ հատկապես Թումոյի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները:
«Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում», - ասել է Ազնավուրը: