ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Պայթյունի հանգամանքները պարզվում են․ Աշոտ Ահարոնյան

0
Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։


Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, Ահարոնյանն ասաց․ - «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որին այս պահին ես տիրապետում եմ»։


Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Հալաբյան փողոցում՝ մինչև Արզումանյան փողոցի խաչմերուկ, երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի։