«Կուշտ եմ, ոչ մի բանի կարիք չունեմ, բերել, հասցրել եմ սաղ- սալամաթ»
0
«Մի բարեհոգի տղա՝ Նորո անունով էս տունը տվեց, ասեց` ապրեք»,-պատմեց թալիշցի Բորիկ Մարտիրոսյանը, ով 86 տարեկան մոր՝ Արաքսյա տատի ու կնոջ՝ Անյուտայի հետ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կարողացել է հասնել Հայաստան: Հիմա Չարենցավանում են, որտեղ նրանց ապաստան է տվել Չարենցավանի մի քաղաքացի: