ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Լիբանանը ցանկանում է խորացնել տնտեսական կապերը Հայաստանի հետ

0

Լիբանանը կարեւորում է Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության խորացումը եւ տնտեսական կապերի ակտիվացումը:

Այս մասին այսօր Երեւանում ասել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեջեան Էլ Ազզին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

Սեջեան Էլ Ազզն ընդգծել է, որ իր կառավարությունը ողջունում է լիբանանցի գործարարների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը, եւ տեղեկացրել, որ իր այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում գործող լիբանանյան մի շարք ընկերությունների ղեկավարների, որոնք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստանում ծավալած գործունեության եւ ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության կապակցությամբ:

Հովիկ Աբրահամյանն էլ երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման եւ առկա ներուժի լիարժեք իրացման համատեքստում կարեւորել է Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: