ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Իրանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցուհին 7 տարվա ազատազրկման դատապարտվեց

0
Իրանում յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել երկրում ֆրանսիական դեսպանատան նախկին աշխատակցուհին:


Նազաք Աֆշարը, ով միաժամանակ երկու՝ ֆրանսիական և իրանական քաղաքացիություն ունի, մարտին հիվանդ մորը տեսակցելու նպատակով ժամանելով Թեհրան՝ ձերբակալվել է հենց օդանավակայանում, տեղեկացնում է իրանական «Քալամե» ընդդիմադիր կայքը:


Ըստ աղբյուրի՝ դեռևս 2009 թվականին Աֆշարը ազատազրկման էր դատապարտվել լրտեսության մեղադրանքով, սակայն դատավճիռը ուժի մեջ չմտավ ֆրանսիական կառավարության միջամտության շնորհիվ, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Նույն տարում Աֆշարը լքել է Իրանը:


Իրանական դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին շրջանում Իրան վերադառնալուց հետո արտասահմանյան պետությունների հետ կապեր ունենալու պատճառով ձերբակալվել է հինգ հոգի, որոնք ունեն երկքաղաքացիություն կամ արտագաղթել են երկրից: