«Չելսին» պատրաստ է Մխիթարյանի համար 60 մլն եվրո վճարել
Ինչպես հայտնում է bild.de-ն, ամռանն ակումբը փորձելու է գնել «Բորուսիայի» աստղին՝ նրա համար առաջարկելով 60 մլն եվրո: Ինքը՝ Մխիթարյանը, նշել է, որ այդ մասին ոչինչ չգիտի:
Ավելի վաղ ֆուտբոլիստին ձեռք բերելու հետաքրքրություն էին ցուցաբերել «Յուվենթուսն» ու «Արսենալը»: «Բորուսիան» էլ հայտարարել էր, որ պատրաստ է ամեն գնով պահել կիսապաշտպանին:
Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2017 թվականի ամռանը: