ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Brent տեսակի նավթի գինը նվազել է` կազմելով 44,5 դոլար

0

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Երկուշաբթի նավթի գները նվազում են, քանի որ ներդրողների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել են շուկայում պահանջարկի և առաջարկի անհավասարակշռության պահպանման նշանները, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Bloomberg գործակալությանը։

ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժամը 09։00–ին նվազել է 1,3 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 44,48 դոլարի։

WTI նավթի հունիսյան ֆյուչերսի գինը նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,5 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 43,06 դոլարի։ 

Իրանը շարունակում է ավելացնել արդյունահանման ծավալները, պատժամիջոցների չեղարկումից հետո ծավալի աճն արդեն կազմել է 1 մլն բարել, հաղորդել է Shana իրանական գործակալությունը։ Սաուդյան Արաբիան ընդլայնում է հզորությունները խոշոր հանքավայրում, ինչը թույլ կտա օրական արդյունահանման ծավալը պահպանել է 12 մլն բարելի մակարդակում։ –0–