Կրեմլում Արցախի իրավիճակը շատ փխրուն են համարում
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կրեմլում Լեռնային Ղարաբաղի իրավիճակը շատ փխրուն են անվանում։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Շատ փխրուն»,– ասել է նա` պատասխանելով տարածաշրջանի իրավիճակի` Մոսկվայի գնահատականի մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-