ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

ՀՀ խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների սահմանային ծառայությունների միջև փոխօգնության և համագործակցության արձանագրությունը

0
ՀՀ խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների սահմանային ծառայությունների միջև փոխօգնության և համագործակցության արձանագրությունը

ՀՀ խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրել է «ԱՊՀ մասնակից-երկրների սահմանապահ ծառայությունների և այլ գերատեսչությունների միջև արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) դեպքում փոխադարձ օգնության տրամադրման հարցում համագործակցության կազմակերպման դրույթի հաստատման մասին» արձանագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրել է «ԱՊՀ մասնակից-երկրների սահմանապահ ծառայությունների և այլ գերատեսչությունների միջև արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) դեպքում փոխադարձ օգնության տրամադրման հարցում համագործակցության կազմակերպման դրույթի հաստատման մասին» արձանագրությունը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2007 թ.-ի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում: Փաստաթուղթն արդեն վավերացրել են` Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը:

Ինչպես նշեց ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը, այս փաստաթղթի նպատակն է` ԱՊՀ-ի արտաքին սահմաններիին արտակարգ իրավիճակների ստեղծման ժամանակ փոխօգնության ապահովումը:

Նա ասաց, որ մինչ այժմ երկրների միջև նման փոխօգնության կարիք չի առաջացել, չնայած, որ երկու անգամ ֆինանսական օգնություն է տրամադրվել Տաջիկստանին` սահմանի ամրապնդման համար:

«Համագործակցությունը ֆինանսական կամ նյութական աջակցություն չի ենթադրում, այլ ենթադրում է սահմանապահ ծառայությունների համագործակցություն ոչ թե մարտական գործողությունների, այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում, գլխավորապես սահմանի պաշտպանությունն իրականացնող վարչությունների համակարգող խորհրդին խորհրդատվությունների տրամադրման մակարդակով», - ասաց Հարությունյանը:

Մասնավորապես, եթե ահաբեկչական կամ ռազմական գործողությունների հետևանքով սահմանի վրա ձևավորվեն մարդկանց կուտակումներ, ապա փոխադարձ խորհրդատվություններից հետո սահմանապահներն ըստ իրավիճակի որոշում կկայացնեն, այդ թվում նաև սահմանային ԱԿ-ների և հենակետերի ամրապնդման հարցում:

Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը պայմանագրի շրջանակում դեռ չի դիմել գործընկերների օգնությանը: -0-