ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 42 ցուցարար

0
Այսօր երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 42 ցուցարար, «Ազատությանը» տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։


Հիշեցնենք՝ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները Ազատության հրապարակից փորձել էին շարժվել դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր և հանդիպել ոստիկանության դիմադրությանը: Տեղի էր ունեցել քաշքշուկ և ոստիկանները սկսել էին բերման ենթարկել ցուցարարներին։


Կարճ ժամանակով դեպքի վայրից հեռացրել էին 1in.am լրատվական կայքի օպերատորներին։ 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանի պնդմամբ, ոստիկանները նաև կոտրել են օպերատորների տեսանկարահանող տեխնիկան։