ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Երևանում մեկնարկեց «Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով երթը

0
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթը»:


Երթի կազմակերպիչները` մի շարք քաղաքացիական ակտիվիստներ, պնդում են, որ այսօր Երևան ժամանող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը», որը երթի մասնակիցները համարում են «հակահայկական», մատնանշելով ռուսաստանյան լրատվամիջոցներում հրապարակված կարգավորման որոշ թեզեր:


Երթը ուղղվելու է դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Հայաստանում ՌԴ դեսպանատուն:


Երթի մասնակիցները նաև մի շարք պահանջներ են հնչեցնում, այդ թվում` բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջը առկա անվտանգության գոտի կազմող տարածքների հանձնումը Ադրբեջանին, հրաժարվել միջազգային խաղաղապահների տեղակայումից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը:


Ստորև կարող եք դիտել երթի ուղիղ հեռարձակումը: