ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

ԼՂ-ն իրավունք ունի ինքնապաշտպանվելու, ասել է Տոնոյանը ՆԱՏՕ-ում

0

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները եւ այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները:

Փոխնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ: Նա վերահաստատել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է եւ բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու եւ բարելավելու իր անվտանգության միջավայրը:

Ալեքսանդր Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան:

Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման եւ վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը: