«Invest Armenia-2016» բիզնես ֆորում կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Invest Armenia-2016» երկրորդ միջազգային բիզնես ֆորումը կանցկացվի Երևանում ապրիլի 22-ին, հինգշաբթի լրագրողներին ասաց ֆորումի ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:
«Միջոցառման հիմնական թեմաներն են լինելու Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՏՄ համագործակցությունները, ինչպես նաև 2016-2018 թթ.-ին Հայաստանի տնտեսական զարգացման կանխատեսումները: Կներկայացվեն նաև Հայաստանում հաջողության հասած ընկերությունների պատմությունները», - ասաց Փենեսյանը:
Նա հաղորդեց, որ առաջին ֆորումի արդյունքների հիման վրա ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Եկրորդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են այն ընկերությունները, որոնք խոշոր առևտրային ցանցերի հետ աշխատանքի փորձ ունեն:
«Սպասվում է, որ ֆորումին կմասնակցեն ավելի քան 250 ձեռնարկատերեր: Ցավոք, արցախյան իրադարձություններից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, Ղազախստանի պատվիրակությունը հրաժարվեց մասնակցությունից», - ասաց Փենեսյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն (ՀԱԳՄ) իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմանական նախապայմանն են արտասահմանյան լուրջ ներդրումները:
«Ֆորումի նպատակն է` բարձրացնել Հայաստանի նեդրումային գրավչությունը, ցուցադրել երկրի տնտեսական աճի հեռանկարները, ինչպես նաև բացահայտել այն ոլորտները, որոնք հետաքրքիր են ներդրողներին», - ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով, շատ կարևոր է ճիշտ կողմնորոշել արտասահմանյան ներդրողներին:
«Մենք կոչ ենք անում ներդնել Հայաստանում որպես մի երկրում, որ մեծ հեռանկար ունի։ Ղարաբաղում «քառօրյա պատերազմից» հետո դիտարկվում էր ֆորումի անցկացման ժամկետը հետաձգելու տարբերակը, բայց մենք հասկացանք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի ռազմաճակատի իր հատվածում», - ասաց Ղազարյանը:
Նրա կարծիքով, Հայաստանում գործարարության հիմնական նպատակը ներդրումների ներգրավումն է, հավաքվող հարկերի մեծացումը և զինված ուժերի ամրապնդումը:
Մայրաքաղաքում նախորդ տարվա մայիսին կազմակերպված INVEST ARMENIA 2015 առաջին բիզնես ֆորումին մասնակցել են էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարները, տարբեր վարչությունների ղեկավարներ, դեսպաններ, գործարարներ Հայաստանից և Սփյուռքից: Միջոցառումը կազմակերպվել էր BPA (Business partners of Armenia) ընկերության կողմից` էկոնոմիկայի, գյուղատնտեսության, Սփյուռքի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի աջակցության ներքո:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-