ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Կառավարությունն իր վրա վերցրեց զինծառայողների՝ արտերկրում բուժման ծախսերը

0
Կառավարությունն այսօր սահմանեց Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Ըստ այդմ, եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում կամ հետազոտություն իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում:


«Առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց փաստորեն, այս որոշումով կառավարությունն այդ ծախսերը վերցնում է իր վրա»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: