ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Վառվել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը

0

Քրմուհու հանդերձանք հագած դերասանուհին վառել է աթլետիկայի Աշխարհի չեմպիոն Էլեֆտերիոս Պետրոնուսի ձեռքում գտնվող ջահը: Մարզիկը սկսել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքի առաջին փուլը՝ մյուս ձեռքին, որպես խաղաղության նշան, պահելով ձիթենու ճյուղը:

Փոխանցումավազքի առաջին շաբաթվա ընթացքում կրակը շրջելու է Հունաստանում, ինչից հետո ապրիլի 27-ին հանձնվելու է Ռիո-2016-ի կազմակերպիչներին: Կրակը շարունակելու է շրջագայել Բրազիլիայով:

Կրակը մոտ 10 հազ. ջահակիրներ  տանելու են ավելի քան 30  հազար կիլոմետր: Օգոստոսի 5-ին այն ժամանելու է «Մարականա» մարզադաշտ, որտեղ էլ կայանալու է խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: