Հայ բռնցքամարտիկներն ուրախ են, որ մասնակցելու են Ռիո-2016-ին
Մինչեւ 56 կգ քաշային կարգում ելույթ է ունենալու Արամ Ավագյանը: Ավագյանը խոստովանել է, որ Թուրքիայում կայացած վարկանշային մրցաշարի ժամանակ լարվածություն չի զգացել:
«Տարբերություն չկա ում հետ ես մենամարտում, պետք է հավաքված ու ճիշտ գործես: Կիսաեզրափակչում, որտեղ մրցակիցս ադրբեջանցի բռնցքամարտիկն էր, հենց սկզբից մրցավարը միավոր տվեց նրան, ինչից հետո էլ իմ մարտավարությունը փոխվեց: Ես հասկացա, որ միայն ուժեղ հարվածով կարող եմ որոշել մարտի ելքը, սակայն նյարդերս տեղի տվեցին ու չկարողացա: Սակայն մյուս հանդիպմանը հաղթեցի եւ ուղեգիր նվաճեցի»,- ասել է Ավագյանը:
Նարեկ Աբգարյանն (52 կգ) ուրախ է, որ Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել ու կանի հնարավորը, որպեսզի Ռիոյում եւս հաջող ելույթ ունենա. «Վերջին մենամարտի ժամանակ ջերմություն ունեի, դա էր պատճառը, որ չկարողացա ավելի լավ դրսեւորել ինձ: Ամեն դեպքում ունեմ ուղեգիր, ինչի համար շատ ուրախ եմ»:
Հայաստանի հավաքականից Օլիմպիադայում ելույթ են ունենալու նաեւ Արթուր Հովհաննիսյանն ու Վլադիմիր Մարգարյանը (59 կգ):
