ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Սերգեյ Լավրովը այսօր ժամանում է Հայաստան

0
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա այցով Երևան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը։


Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:


Վաղը կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:


Պաշտոնական այցելության շրջանակներում Ռուսաաստանի արտգործնախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: