ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի եզրափակչում է

0

Թոմաս Տուխելի սաներն ունեցել են մեծ առավելություն եւ կարողացել են հաղթել 3:0 հաշվով: Դորտմունդյան ակումբի առաջին գոլը խփել է Գոնսալո Կաստրոն, ապա աչքի է ընկել Մարկո Ռոյսը:

Խաղի երրորդ գնդակն իր հաշվին գրանցել է Հայասանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն էլ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

«Բորուսիան» դուրս է եկել գավաթի եզրափակիչ, որտեղ մայիսի 21-ին ուժերն է չափելու Մյունխենի «Բավարիայի» հետ: