ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Վիկտոր Սողոմոնյանը հայտնում է, որ Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել

0
Արձագանքելով տեղեկատվությանը, թե Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատությանը» փոխանցեց, թե Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել, ընտանիքի անդամների հետ ոչինչ չի պատահել, իսկ ինքը` երկրորդ նախագահն այժմ աշխատանքային այցով Մոսկվայում է:


«Ուռճացված աղմուկ է, անհեթեթ միջադեպ»,- ասաց Սողոմոնյանը:


Ոստիկանությունը, հիշեցնենք, հաստատել էր, որ այսօր ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։