ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

0
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։


Ղարաբաղի նախագահի կայքէջի փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանը, տարածքային կառավարման օղակների և պաշտպանության բանակի ստորաբաժանումների փոխգործակցությանն առնչվող հարցեր:


Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, վարչակազմերի և շահագրգիռ մյուս մարմինների ղեկավարները: 


Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: