ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Հայաստանյան բջջային օպերատորները վերադառնում են Ղարաբաղում ռոմինգի նախկին սակագներին

0
Հայաստանյան երեք բջջային օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը և «Յուքոմ»-ը, այսօր հաղորդագրություններ են տարածել, նշելով, որ վերադառնում են ռոումինգի սակագների համար մինչև ապրիլի 2-ը գործող սակագներին:


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում հայաստանյան օպերատորները ժամանակավորապես փոփոխել է 374 97 ցանցում ռոումինգի սակագները՝ դեպի Հայաստան զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանելով 5 դրամ սակագին: Սակագինը փոփոխվել էր նաև մուտքային զանգերի համար: