ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Հայաստանի բռնցքամարտի ընտրանին նվաճեց Ռիո-2016-ի 1-ին ուղեգիրը

0

Թուրքայում ընթացող վարկանշային մրցաշարում մինչեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կիսաեզրափակչում ուժերն է չափել իտալացի Մանուել Կապպայի հետ:

Հայ մարզիկը հաղթել է երեք ռաունդներում ու դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական ուղեգիր:

Այսօր ավելի ուշ ելույթ են ունենալու նաեւ Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (59 կգ):

Նշենք, որ Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելու են եզրափակչի մասնակիցներն ու լավագույն երրորդ տեղը գրավածները: