ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը փետրվարին հասել է 1 103,4 հազար տոննայի` ավելանալով 55,4%–ով

0
Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը փետրվարին հասել է 1 103,4 հազար տոննայի` ավելանալով 55,4%–ով

Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը փետրվարին հասել է 1 103,4 հազար տոննայի` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 55,4 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը փետրվարին հասել է 1 103,4 հազար տոննայի` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 55,4 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

Վիճակագրական տվյալներով` փետրվարին բեռնափոխադրումների համախառն ծավալում 62,7 տոկոսը կամ 691,8 հազար տոննան բաժին է հասել ավտոմոբիլային տրանսպորտին , 22,8 տոկոսը կամ 250,8 հազար տոննան` երկաթուղային տրանսպորտին, մոտ 14,5 տոկոսը կամ 159,8 հազար տոննան`խողովակաշարային տրանսպորտին և 0,09 տոկոսը կամ մոտ 1 հազար տոննան` օդային տրանսպորտին։

Վիճակագրական տվյալներով` բեռների շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 356,8 մլն տոննա/կմ` 2015 թ.–ի փետրվարի համեմատ նվազելով 5,7 տոկոսով ($1 – 482,36 դրամ)։–0–