ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Գործադիրը հարկային արտոնություն է շնորհել «Սպայկա»-ին

0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն շնորհել «Սպայկա» ընկերությանը՝ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգելով երեք տարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է Հայաստանից թարմ մրգերի արտահանման գործունեություն, որի համար ներմուծվել են ժամանակակից սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ գյուղատնտեսական մթերքի նախնական արագ սառեցման, տեսակավորման, փաթեթավորման ու պահեստավորման համար:

«Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7.6 մլրդ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ընկերության աշխատանքում ներդնել բելգիական եւ գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ»,- նշել է նախարարը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2016-ին կկազմի 155 հազ., 2017-ին՝ 165 հազ. եւ 2018-ին՝ 175 հազ. դրամ: