ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Զոհվածների ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու մեխանիզմ կմշակվի

0

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների համար զբաղվածություն ապահովելու եւ կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու հարցով:

«Հանձնարարում եմ մշակել եւ ՀՀ կառավարությանը ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ առաջարկությունները պետք է ներկայացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: