Հովհաննես Գաբուզյանը շատ մոտ է ուսանողական խաղերում հաղթելուն
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 8-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Տիգրան Պետրոսյանից: Գաբուզյանը վաստակել է 7 միավոր ու առաջին տեղում է: Նրանից 0,5 միավոր է հետ մնում Վլադիմիր Ֆեդոսեեւը (Ռուսաստան):
Պետրոսյանը 7-րդն է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 8-րդը: Մարիա Գեւորգյանն էլ աղջիկների մրցաշարում 5 միավորով 6-րդ հորիզոնականում է:
Այսօր կայանալու է ուսանողական խաղերի մրցաշարի վերջին տուրը: