ՀՀ ՊՆ–ն «թեժ գիծ» է գործարկել Ղարաբաղում լարված իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը «թեժ գիծ» է գործարկել Ղարաբաղում լարված իրավիճակի կապակցությամբ։
Ինչպես հաղորդվում է նախարարության կայքում, զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար կարելի է զանգահարել 010 29-46-45 հեռախոսահամարով։
Զինանձնակազմի հետ կապված հարցերի պարզաբանումների համար քաղաքացիները կարող են զանգահարել 010 29-44-25, 010 29-45-57 հեռախոսահամարներով։
Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի պարզաբանումների համար կարելի է զանգահարել 010-20-64-59 հեռախոսահամարով, զինվորական իրավախախտումների հետ կապված հարցերի համար` 010 77-05-80 հեռախոսահամարով։
Լրատվամիջոցների հետ կապի համար կարելի է զանգահարել 010 29-46-99, 010 29-46-38 հեռախոսահամարներով։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։
Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–