ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը զիջում է զոհվածների եւ նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները

0

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ամբողջությամբ զիջում է Արցախում վերջին օրերին ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների եւ նրանց ընտանիքների՝ բանկի առջեւ ստանձնած վարկային պարտավորությունները:

Այս մասին հաղորդում է բանկի պաշտոնական կայքը:

«Հայկական Բանակը, վերջին օրերի ընթացքում մարտնչելով հակառակորդի հետ, հերոսաբար պաշտպանում է մեր հայրենիքն ու ապահովում բոլորիս անդորրը:

Խոնարհվելով հանուն հայրենիքի պաշտպանության՝ մեր բանակի եւ շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետեւանքով մարտերում զոհված հերոսների եւ նրանց ընտանիքների՝ բանկի առջեւ ստանձնած վարկային պարտավորությունները»,- ասված է բանկի հաղորդագրությունում: