ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Արաս Օզբիլիս. Պակո Խամեսը խաղացողներից առավելագույնն է պահանջում

0

«Նա միշտ հաղթանակներ է պահանջում իր խաղացողներից, հնարավոր է գոռգոռա, սակայն կարողանում է մոտիվացնել տղաներին»,- ասել է Օզբիլիսը:
 
Նա նաեւ նշել է, թե ինչու է «Սպարտակից» տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշ»: Ըստ ֆուտբոլիստի՝ եթե դու պետք չես ակումբին, ապա պետք է ինչ-որ բան արագ որոշել. «Արձակուրդից վերադառնալուց հետո ինձ հայտնեցին, որ «Սպարտակի» հետ հավաքի չեմ մեկնելու: Այս ամենն արագացրեց բանակցությունների ընթացքը, ու ես համաձայնվեցի տեղափոխվել թուրքական ակումբ: Պետք էր վնասվածքից հետո վերականգնվել, ու վարձավճարով տեղափոխվեցի Իսպանիա: Ստամբուլում մի շաբաթ մնացի, նույնիսկ թիմի հետ չեմ հանդիպել»:

Օզբիլիսն ասել է նաեւ, որ 2014-ին իրենով հետաքրքրված է եղել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն լավ մարզավիճակում չլինելու պատճառով ընտրել են այլ ֆուտբոլիստի: