Արարատում վթարի հետեւանքով զինծառայող է զոհվել
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Վթարի պահին ավտոմեքենայում եղել է 11 զինծառայող, որից մեկը մահացել է, 6-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել»,- ասել է նա: