ru24.pro
Новости по-русски
Февраль
2016

Առաջիկա ամիսներին Վրաստան-ԵՄ ազատ վիզային ռեժիմի հետ կապված վերջնական որոշում կկայացվի  

0
 Եվրամիության ղեկավար մարմինը` Եվրոպական հանձնաժողովը, պատրաստ է առաջիկա ամիսներին Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնել` հետաձգելով, սակայն, Ուկրաինայի առնչությամբ նույնանման որոշման ընդունումը:


Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է Եվրամիության բարձաստիճան դիվանագետներից մեկը, ով, սակայն, չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը: Եվրոպացի դիվանագետի պնդմամբ, Բրյուսելում վստահ չեն, որ Ուկրաինան բավարար ջանքեր է գործադրում երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:


Վրաստանի և Ուկրաինայի հետ ազատ վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի, երբ Եվրոպական հանձնաժողովի համապատասխան առաջարկը կհաստատվի Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Եվրամիության անդամ հանդիսացող 28 պետությունների կողմից: