ru24.pro
Новости по-русски
Февраль
2016

Հրադադարի ռեժիմը Սիրիայում ընդհանուր առմամբ պահպանվում է

0
Անցած կեսգիշերին Սիրիայում ուժի մեջ մտավ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համաձայնեցված հրադադարը: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության համապատասխան, դադարեցվել են բոլոր տեսակի ռազմական գործողությունները կառավարական զորքերի, քրդական ուժերի և չափավոր ընդդիմադիր խմբավորումների միջև:


Հրադադարը չի վերաբերում Սիրիայի տարածքում գործող խոշորագույն ծայրահեղական խմբավորումներին` «Ջաբհաթ Ան Նուսրային» և «Իսլամական պետությանը»: Վերջին տեղեկությունների համաձայն, հրադարաի ռեժիմը Սիրիայի տարածքում հիմնականում պահպանվում է: Այս պահին հայտնի է հրադադարի խախտման միայն մեկ դեպքի մասին, որի հետևանքով զոհվել են հրադադարին միացած՝ չափավոր իսլամիստական «Ջաիշ-Ալ իսլամ» խմբավորման երեք զինյալներ: