Արցախի ղեկավարները դատապարտվեցին ցմահ եւ 20 տարվա ազատազրկման
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
