ru24.pro
Новости по-русски
Февраль
2026
1 2 3 4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նախատեսված է մրցանակի հանձնումը Փաշինյանին եւ Ալիեւին

0

Հունվարի 20-ին Երեւանում ընդունելով «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին եւ մրցանակի հանձնաժողովի անդամներ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելին, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Մուսա Ֆակի Մահամաթին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. 

 «Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդում են, որ Իլհամ Ալիեւն արդեն Աբու Դաբիում է:

Մեդիամաքսը նշում է որ 2025 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Աբու Դաբիում, որտեղ պայմանավորվել էին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին: Այս տեղի ունեցավ մոտ մեկ ամիս անց Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: