ru24.pro
Новости по-русски
Январь
2016

«Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է

0
Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին և 4 ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանություն։ Նրանց բերման են ենթարկել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։


Սաֆարյանին ձերբակալել են, մնացածն ազատ են արձակվել։


«Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ հրապարակում Նոր տարին նշող ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը տոնածառն է։ Ազատության հրապարակում դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող ընդդիմադիր շարժումը Նոր տարին որոշել էր հրապարակում նշել՝ ձմեռ պապիկով և տոնածառով, բայց քանի որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չէր ընդունել տոնածառի տեղադրման իրենց առաջարկը, ոստիկանները արգելել են այն տեղադրել։


Վարուժան Ավետիսյանը վերհիշում է ժամեր առաջ տեղի ունեցածը՝ ընդգծելով՝ ոստիկանները անօրինական ձևով խոչընդոտել են իրենց խաղաղ հավաքը՝ տոնածառը խլել են, գետնին գցել, հայհոյել իրենց, մի քանիսին էլ՝ հրմշտել։


 


Մանրամասները՝ քիչ անց։