ru24.pro
Новости по-русски
Январь
2016

Փակ են Սոթք-Քարվաճառ, Ջերմուկ-Սարավան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

0
Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, փակ են Սոթք-Քարվաճառ, Ջերմուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:


«Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները»:


«ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է»:


Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում, իսկ Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում մերկասառույց է:


«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում», - հայտնում են ՏԿԱԻ նախարարությունից: