ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

Ձյան մաքրման աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր. քաղաքապետարան

0
Երևանում շարունակվում են նախորդ օրվա երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքները:


Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, չդադարող տեղումներին զուգահեռ՝ համապատասխան մեքենամեխանիզմներով շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և աղային խառնուրդով մշակման աշխատանքները: Ձյան շերտից պարբերաբար մաքրվում են նաև մայթերն ու դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհները:


Իրականացվող աշխատանքները շարունակում են կանոնակարգել և վերահսկել վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբը: Բոլոր աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում, ասված է հաղորդագրությունում։