ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

Ձնամաքրման աշխատանքներ Երևանում. փողոցները երթևեկելի են

0
Երևանի բոլոր վարչական շրջաններում երեկ երեկոյան մեկնարկած ձյան մաքրման աշխատանքներն ընթացել են դեկտեմբերի լույս 31-ի ողջ գիշերվա ընթացքում և այժմ էլ շարունակվում են:


Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գլխավոր և երկրորդական փողոցներում ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում՝ չդադարող տեղումների պայմաններում:


Բոլոր վարչական շրջաններում իրականացվում են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների աղի և ավազի խառնուրդով մշակման, նաև ձնամաքրման աշխատանքներ: Ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ են կատարվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումներում:


Այս պահին մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են, ձնամաքրման աշխատանքները շարունակվում են, ասված է հաղորդագրությունում։