Արցախի նախագահը ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հետ արտաքին և ներքին քաղաքականության հարցեր է քննարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է անցկացրել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։
Պետության ղեկավարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը քաղաքական և գործնական տեսանկյուններից։ -0-