ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

ՀՀ գյուղնախարարությունը բուսաբուծության ոլորտում երկնիշ աճ է կանխատեսում 2016թ.–ին

0
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկնիշ աճ է ակնկալվում Հայաստանի բուծաբուծության ոլորտում 2016 թվականին, ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։

«Այս տարվա արդյունքները բուսաբուծության ոլորտում բավարար են։ Ամեն տարվա բուսաբուծությունը կախված է նախորդ տարի անցկացված աշխատանքներից։ Հաշվի առնելով այդ տարի անցկացված աշխատանքները, մասնավորապես, աշնանացանը` մենք վստահ կարող ենք ասել, որ հաջորդ տարում ոլորտում կգրանցվի երկնիշ աճ»,– ասաց Գալստյանը։

Ըստ նրա, Հայաստանի ագրոհատվածում այս տարվա 11 ամիսներին գրանցվել է 11.6տոկոսանոց աճ, իսկ բուսաբուծության ոլորտն աճել է 14.5 տոկոսով։

Փոխնախարարն ընդգծեց, որ այս տարի հացահատիկի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 369.4 հազար տոննա նախորդ տարվա 338.1 հազար տոննայի դիմաց։ Նա նշեց, որ 2015 թվականին հանրապետությունում ցանքատարածությունների մակերեսն ավելացել է 18.725 հազար հեկտարով։

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծառայությունը 2015 թվականի հունվար–նոյեմբերին կազմել է 931.4 մլրդ դրամ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.6 տոկոսով։ -0-