Այս տարի հայ մարզիկները 12 մարզաձեւերում նվաճել են 138 մեդալ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ասել է, որ ֆեդերացիաների հետ համագործակցությունը սերտացել է:
«Նրանց աշխատանքի լավագույն ապացույցները մեդալներն են: Այս տարի առաջընթաց է արձանագրել մարմնամարզությունը, հրաձգությունը: Սակայն հիասթափված եմ բռնցքամարտից, չէի սպասում այդպիսի ելույթներ»,-ընդգծել է Ղազարյանը:
Նա հուսով է, որ հայ մարզիկներն ավելացնելու են օլիմպիական ուղեգրերի թիվը, ու նշեց, որ ակնկալիքներ ունի նույնիսկ լողից ու գեղարվեստական մարմնամարզությունից:
«Գեղասահքի նոր մարզադպրոցի կառուցումը կնպաստի մի քանի մարզաձեւերի զարգացմանը, այդ թվում հոկեյի, շորթ թրեքի եւ կյորլինգի: Ռուսաստանում ու Բելառուսում մի քանի հեռանկարային հայ հոկեյիստներ կան, ու նրանց հետ մեծ հույսեր ենք կապում»,- ավելացրել է նա: