ru24.pro
Новости по-русски
Январь
2025

ՀՀ դպրոցների ռուսաց լեզվի շուրջ 50 ուսուցիչներ որակավորման բարձրացման դասընթաց են անցել

0

Այն կազմակերպել էր «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Միխայիլ Վոժդաևը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին աշակերտների կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար։ Նա հույս է հայտնել, որ դասընթացները կօգնեն ուսուցիչներին ատեստավորում անցնելու և որակավորում ստանալու ընթացքում։